Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քրոնիկ տոնզիլիտ. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ՔԿԱ բաժանմունքի վարիչ Հայկ Ղուլինյանի հետ. armeniamedicalcenter.am
Քրոնիկական տոնզիլիտի տարածվածությունը և տոնզիլոգեն բարդությունների զարգացման հավանականությունն այդ ախտաբանությունը դարձնում է շատ ակտուալ պրակտիկ օտոլարինգոլոգիայում: Այն ախտորոշվում է մեծահասակների` 4-10%-ի և երեխաների 12-15%-ի մոտ: Քմային նշիկների տվյալ ախտաբանությունը պրոֆեսիոնալ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն օտոլարինգոլոգների, այլ նաև մանկաբարձների, սրտաբանների, ռևմատոլոգների, ալերգոլոգների և այլ մասնագետների մոտ, քանի որ քրոնիկ տոնզիլիտը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացնմանը կամ ուղեկցում է դրանց:
Քրոնիկ տոնզիլիտը սրացումներով ընթացող քմային նշիկների քրոնիկ բորբոքումն է՝ հաճախակի անգինաների հետևանքով: Առանձին դեպքերում մոտավորապես 3% քրոնիկ տոնզիլիտը հանդիսանում է առաջնային քրոնիկ հիվանդություն, այսինքն՝ առաջանում է առանց նախորդող անգինաների:
Քմային նշիկների դերն օրգանիզմում և նրանց ախտաբանական փոփոխությունները
Քմային նշիկները՝ ըմպանային օղակի մյուս լիմֆոիդ գոյացումների հետ միասին, պաշտպանում են օրգանիզմը սննդի, ջրի և օդի հետ թափանցող ախտածին միկրոբներից:
Հիվանդության ժամանակ նշիկները վարակի տարածման պատնեշ լինելուց վերածվում են մեծաքանակ ախտածին միկրոբներ և նրանց կենսագործունեության արգասիքներ պարունակող պահեստարանի:
Քրոնիկ տոնզիլիտով հիվանդի նշիկների լակունաներում հիմնականում հայտնաբերվում են ստաֆիլոկոկեր կամ ստրեպտոկոկեր:
Զարգացման պատճառաբանության մեջ մեծ դեր է խաղում A խմբի B-հեմոլիտիկ ստրեպտոկոկը, որի սպիտակուցը շատ նման է սրտի շարակցական հյուսվածքի սպիտակուցին, այդ պատճառով իմունային համակարգը կարող է ագրեսիա ցուցաբերել ո՛չ միայն ստրեպտոկոկի, այլ նաև սեփական օրգանների նկատմամբ՝ առաջացնելով միոկարդիտ: Նույն մեխանիզմն է գործում նաև հոդերի աճառների և երիկամների ախտահարման ժամանակ:
Քրոնիկ տոնզիլիտի առաջացմանը նպաստող գործոնները և ախտորոշումը
Քրոնիկ տոնզիլիտի առաջացմանը նպաստում է քթային շնչառության դժվարացումը (քթի միջնապատի թեքում, քրոնիկ ռինիտ, ադենոիդներ): Տեղային ռիսկային գործոններից են ադենոիդիտը, հայմորիտը, ատամների կարիեսը:
Հիվանդության ախտորոշումը դրվում է անամնեզի (հաճախակի անգինաներ), օբյեկտիվ զննման և լրացուցիչ հետազոտությունների հիման վրա:
Քրոնիկ տոնզիլիտի տեսակները և ախտանշանները
Քրոնիկ տոնզիլիտը դասակարգվում է հասարակ (կոմպենսացված) և տոքսիկո-ալերգիկ (դեկոմպենսացված) ձևերի: Վերջինս իր հերթին բաժանվում է երկու տեսակի: Կոմպենսացված ձևի ժամանակ գերակշռում են բորբոքման տեղային ախտանշանները (այտուցվածություն, հիպերեմիա, թարախային խցաններ` լակունաներում): Դեկոմպենսացված ձևի առաջին տեսակի ժամանակ տեղային բորբոքման ախտանիշներին միանում են ընդհանուր տոքսիկո-ալերգիկ դրսևորումներ՝ հոգնածություն, ջերմության բարձրացում, հոդացավեր, ցավեր սրտի շրջանում` առանց ԷԿԳ-ում փոփոխությունների: Երկրորդ տեսակի ժամանակ թվարկված ախտանշաններին միանում են սրտի գործունեության ֆունկցիոնալ խանգարումներ, ռիթմի խանգարումներ՝ ԷՍԳ պատկերի փոփոխությամբ, միանում են ինֆեկցիոն արթրիտ, ռևմատիզմ և այլն:
Հիվանդության հնարավոր բարդությունները
Քրոնիկական տոնզիլիտի տեղային բարդություններից է պարատոնզիլյար աբսցեսը, իսկ ընդհանուր բարդություններից են միոկարդիտը, ռևմատիզմը, գլոմերուլոնեֆրիտը և այն:
Հիվանդությունն ազդում է նաև իմունային համակարգի վրա և նպաստում է մի շարք հիվանդությունների զարգացմանը՝ դերմատոմիոզիտ, սկլերոդերմիա, սիստեմային կարմիր գայլախտ, էկզեմա, փսորիազ, պերիֆերիկ նյարդերի ախտահարում (ռադիկուլիտ, պլեքսիտ):
Բուժական մոտեցումները
Քրոնիկ տոնզիլիտի բուժումն իրականացվում է կոնսերվատիվ և վիրաբուժական մեթոդներով: Կոնսերվատիվ բուժումը ներառում է դեղորայքային բուժում (հակաբիոտիկներ, հակահիստամինային դեղեր), ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ (ֆոնոֆորեզ, ՈՒՖՃ, լազեր, լակունաների լվացում և նշիկների մշակում` հակաբակտերիալ պատրաստուկներով ու հեղուկներով):
Վիրաբուժական մեթոդներից կիրառվում է տոնզիլէկտոմիան (նշիկների հեռացումը` թաղանթ-պատյաններով հանդերձ):
Կոնսերվատիվ բուժումը կիրառվում է քրոնիկ տոնզիլիտի կոմպենսացված ձևի և դեկոմպենսացված ձևի առաջին տեսակի բուժման համար: Դեկոմպենսացված ձևի երկրորդ տեսակի և բարդությունների առկայության դեպքում կիրառվում է վիրահատական բուժում:
Կոնսերվատիվ բուժումը հիմնականում ժամանակավոր է, և լավացումը վերջնական չէ. գանգատները և ախտանշանները շարունակվելու դեպքում առաջանում է վիրահատական միջամտության անհրաժեշտություն:
Կարդացեք նաև
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYmbmCAC' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384